Մերձդնեստրի ԱԳՆ-ն դիմել է միջնորդներին Տիրասպոլում ռազմական ուղղաթիռի վրա հարձակումից հետո

article-image

Չճանաչված Մերձդնեստրի արտաքին գործերի նախարարությունը դիմել է Տիրասպոլի և Քիշնևի միջև բանակցություններում միջնորդներին ռազմական ուղղաթիռի վրա հարձակումից հետո։ Ինչպես տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը, կոչը հղել են «հինգ գումարած երկու» բանակցային ձևաչափի մասնակիցներին (Մոլդովա, Մերձդնեստր, ԵԱՀԿ, Ռուսաստան, Ուկրաինա, ինչպես նաև դիտորդներ ԵՄ-ից և ԱՄՆ-ից): Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից: «Մերձդնեստրյան Մոլդովական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը կոչերը հղել է «հինգ գումարած երկու» ձևաչափի միջազգային մասնակիցներին՝ կոչ անելով ակտիվ դիրք գրավել՝ խաղաղ Մերձդնեստրի դեմ ահաբեկչական գործողությունները կասեցնելու, լարվածության էսկալացիա թույլ չտալու և մոլդովա-մերձդնեստրյան հակամարտության քաղաքակիրթ կարգավորման համար պայմաններ ստեղծելու նպատակով», - ասված է հաղորդագրության մեջ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն