Նիգերիայի հյուսիսում ավազակներն առևանգել են 87 մարդու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է Daily Post Nigeria պարբերականը։ Զինված անձանց խումբը Կաջուրուի շրջանի գյուղ է ներխուժել ուշ երեկոյան։ Նրանք կողոպտել են խանութներ և տներ՝ փնտրելով զարդեր ու պարեն։ Հեռանալիս ավազակները պատանդ են վերցրել 87 մարդու։