Աֆղանստանում իշխող թալիբները հայտարարել են, որ ծանր զինատեսակների կիրառմամբ պատասխան հարվածներ են հասցրել Պակիստանի զինվորականների ուղղությամբ՝ ի պատասխան առավոտյան Պակիստանի կողմից երկու ավիահարվածների, որոնց հետևանքով զոհվել է 5 կին, 3 երեխա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Վերջերս Պակիստանում զինյալների հարձակումների թվի աճի համար երկրները մեղադրում են մեկը մյուսին։ Պակիստանն ասում է, որ հարձակումներն իրականացվում են Աֆղանստանի տարածքից։ «Թալիբան»-ը հերքում է այն, որ իրենք թույլ են տալիս զինյալներին օգտագործել իրենց տարածքը։