Մարտի 17-ի ժամը 5.55-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը ուսագոտու և կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխել 36-ամյա մի երիտասարդի: Նա հայտնել էր, որ Վիլնյուսի փողոցի շենքերից մեկի բակում անհայտ անձի կողմից դանակահարվել է: