Ռումինիայում կառուցվում է Եվրոպայում ՆԱՏՕ-ի ամենամեծ ռազմակայանը

article-image

Եվրոպայում ՆԱՏՕ-ի ամենամեծ ռազմակայանը կառուցվում է Ռումինիայի տարածքում, այն կարող է բացվել մինչև 2040 թվականը՝ Ռումինիայի ռազմաօդային ուժերի «Միխայիլ Կոգելնիչանու» 57-րդ ավիաբազայի ընդլայնման արդյունքում։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հաղորդել է Ռումինական հեռուստատեսությունը: Միխայիլ Կոգելնիչանու բնակավայրում (երկրի հարավ-արևելքի Կոնստանցայի գավառ) սկսվել են արդեն այստեղ գոյություն ունեցող ռազմական համալիրի ընդլայնման աշխատանքները, որը կտարածվի մի քանի հազար հեկտարի վրա, նշում է հեռուստաալիքը։ Այստեղ կգտնվեն հազարավոր ամերիկացի զինվորականներ՝ ընտանիքներով։ Ռումինիան նախագծում կներդնի 2,5 մլրդ դոլար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն