Պարույր Սևակ փողոցում զենքով խուլիգանության դեպքը բացահայտվել է․ 2 անձի մեղադրանք է ներկայացվել

article-image

2024 թվականի փետրվարի 24-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնից Երևան քաղաքի 42-ամյա բնակիչ, համատիրության նախագահից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2024թ․ փետրվարի 24-ին` ժամը 17:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Պ.Սևակ փողոցի շենքերից մեկի բակում ավտոմեքենան մայթեզրի եզրաքարին կանգնացնելու հարցի կապակցությամբ դիտողություն է արել նշված շենքի բնակչին։ Դրա շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ հիշյալ բնակչի եղբայրը իր մոտ եղած գազային ատրճանակով նախ կրակել է իր ուղղությամբ, որից հետո դանակով հարվածել է իր ձախ ուսին` պատճառելով մարմնական վնասվածք: Հաղորդման կապակցությամբ ձեռնարկված միջոցառումներով պարզվել է համատիրության նախագահի հետ վիճաբանած անձանց ինքնությունը, ովքեր նույն հասցեում բնակվող եղբայրներ են՝ ծնված 1993 և 1985թթ.:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն