Իշխանությունների համառ ջանքերով Հայաստանի հանրային և քաղաքական օրակարգի մեջ ներմուծվել է մեր երկրի հնարավոր ինտեգրման հարցը Եվրոպական միությանը (ԵՄ), որին նոր թափ հաղորդեց Եվրոպական խորհրդարանի վերջին բանաձևը։ Ավելին, Փաշինյանը հրապարակավ հայտարարեց, որ ցանկանում է այս հարցը դարձնել հանրային լայն քննարկման առարկա։ Իրականում ինչո՞ւ է Նիկոլը ցանկանում, որ Հայաստանի եվրոպական ապագայի թեման իրենով լցնի Ֆեյսբուքը, TV-ները և համացանցը։ Նրա ակնկալիքներն ակնհայտ են. 1. Երկրի լրջագույն խնդիրներից ուշադրությունը շեղել այս «հաճելի», բայց «օդ» թեմայով` քողարկելով սեփական ձախողումները։