ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր նախընտրական շտաբում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվանը՝ առաջին անգամ արտաբերելով նրա անունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ռուսական լրատվամիջոցները նշում են, որ Պուտինի խոսքով՝ Ալեքսեյ Նավալնիի մահը տխուր իրադարձություն էր, բայց «նման բաներ պատահում են»: «Ինչ վերաբերում է պարոն Նավալնիին, այո՛, նա հեռացել է կյանքից։ Դա միշտ ցավալի իրադարձություն է։ Մեզ մոտ այլ դեպքեր էլ են եղել, երբ մարդիկ հեռացել են կյանքից։ Մի՞թե ԱՄՆ-ում նման բան չի պատահել։ Պատահել է և բազմիցս», - ասել է Պուտինը։