«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները հաջորդ շաբաթ փակ նիստ կանեն: Ինչպես հայտնել ենք, հաջորդ շաբաթ խորհրդարան են գնալու Նիկոլ Փաշինյանն ու գործադիրի մյուս անդամները: Վարչապետն ու նախարարները ներկայացնելու են Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը: ԱԺ նիստերից առաջ՝ երկուշաբթի օրը, ՔՊ խմբակցությունը փակ նիստ կանի: