Ալիևն իր ելույթում նախօրեին կրկին հիշել էր 2020 թվականի 44-օրյա պատերազմն ու Արցախի նկատմամբ իրականացրած վերջին ագրեսիան, որի հիմքում այս անգամ Հայաստանի ու Արցախի մեծածավալ սպառազինության և զինտեխնիկայի թեման էր: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը․ «Ալիևը հարց էր հղում` որտեղի՞ց հայկական կողմին 6 մլրդ դոլարի սպառազինություն, ռազմական տեխնիկա ու պատասխանում, որ դա այլ երկրներ են նվիրաբերել: Իհարկե Ալիևն անդրադարձավ բացառապես այն տեխնիկային, որը 2020-23 թվականների ընթացքում կա´մ խոցել են, կա´մ պատերազմական գործողությունների հետևանքով անցել ադրբեջանցիների վերահսկողության տակ: