Քաղաքագետ, AntiFake.am-ի հիմնադիր Նարեկ Սամսոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Շնորհակալ եմ բոլոր ընկերներիս, բոլոր մեր համակիրներին ովքեր անհանգստանում էին և աջակցում էին ինձ: Առանձնահատուկ շնորհակալ եմ ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, այն պատգամավորներին ովքեր մասնակցեցին դատական նիստերին: Թերևս հրապարակային շնորհակալություն հայտնեմ նաև Ամենայն Հայոց Փաստաբան Ռուբեն Մելիքյանին` ինձ դիմանալու, ու դեռ երկար դիմանալու պատրաստակամության համար: