«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Պարզվում է՝ իշխանության համար վարժական հավաքները գլխացավանք են դարձել, ուղղակի անկառավարելի մի գործընթաց: Եվ չնայած այս համակարգն արդեն քանի տարի է՝ ներդրվել է, սակայն նախարար Սուրեն Պապիկյանը բողոքել է, որ չեն կարողանում վերահսկել եւ պատշաճ իրականացնել այդ գործընթացը։ Այս հարցը քննարկվել է նախօրեին խորհրդարանում տեղի ունեցած փակ քննարկման ժամանակ, եւ Պապիկյանը հույս է հայտնել, որ հավաքների իրականացումը եւ վարժանքներին մասնակցելու անհրաժեշտ քանակը կապահովվեն, երբ ուժի մեջ մտնեն օրենքում կատարվող փոփոխությունները, որով վարժական հավաքին մասնակցության համար զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագրերը կհամարվեն վավեր արդեն այն պարագայում, երբ դրանք հրապարակվեն azdarar.am կայքում։