«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Մարտի 9-ին օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի 50-ամյակն է եղել, որը, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, նշել են Բուլղարիայում։ Հիշեցնենք, որ Արմեն Նազարյանը Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն է։ Նազարյանի 50-ամյակի միջոցառմանը ներկա են եղել աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, դուդուկահար Կամո Սեյրանյանը եւ այլ հայտնիներ։