«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Փնթի, անգրագետ, անփույթ աշխատանքը դարձել է իշխանության ամենաբնորոշ գիծը` անթիվ-անհամար սխալներ են թույլ տալիս փաստաթղթերում, մասնավորապես՝ օրինագծերի տեքստերում։ Որպես կանոն, առաջին փորձով չի ստացվում նորմալ օրինագիծ գրել, հետո անվերջանալի փոփոխություններ են սկսվում` թերացումը շտկելու, այլ օրենքների հետ համապատասխանեցնելու համար։