Ստոլտենբերգը հայտնել է, որ Ուկրաինան ՌԴ Սևծովյան նավատորմի նավերին հարվածել է ՆԱՏՕ-ի հրթիռներով

article-image

Ուկրաինայի հարվածները Ռուսաստանի Սևծովյան նավատորմի նավերին ուկրաինական հակամարտության վերջին երկու տարվա ընթացքում հասցվել են ՆԱՏՕ-ի կողմից մատակարարված հրթիռներով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ 2023 թվականի տարեկան զեկույցը ներկայացնելիս Ստոլտենբերգը նշել է, որ Ուկրաինայի կարևոր ձեռքբերումներից մեկը ՌԴ սևծովյան նավատորմը հետ մղելն է, ինչ թույլ է տվել միջանցք բացել ուկրաինական նավահանգիստներից տարբեր ապրանքների, այդ թվում՝ հացահատիկի արտահանման համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն