«Արմավիր» ՔԿՀ այցելած կինը փորձել է թմրամիջոցով փաթեթ փոխանցել

article-image

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները ստացել են օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ կալանավորված անձանցից մեկի մոտ կարճատև տեսակցության եկող քաղաքացուհին պետք է նրան փոխանցի թմրամիջոցով փաթեթ։ Իրացնելով ստացված տեղեկությունները՝ մարտի 12-ին՝ կարճատև տեսակցությունից անմիջապես հետո, ծառայողները կալանավորված անձ Գ․Գ․-ի մոտից հայտնաբերել են կպչուն ժապավենով փաթեթ, որում առկա են եղել հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող, 4,19 գրամ քաշով, շագանակագույն և թմրամիջոցի նմանվող, սև, 19,28 գրամ քաշով առանձնացված զանգվածներ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն