Մարտի 5-ի՝ ժամը 9.50-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցի գեղեցկության սրահից գողություն է կատարվել: Ոստիկանության Արտաշատի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ գեղեցկության սրահի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով՝ գողացել են մազահեռացման սարք: Ոստիկանությունից հայտնում են, որ Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: