միս ոստիկանների, պարեկների, փրկարարների ու հարազատների կողմից որոնվող տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի Ջրառատ բնակավայրի ձորակում. նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին հաղորդում է՝ Shamshyan.com-ը՝ նշելով, որ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության, պարեկային ծառայության, ծառայության աշխատակիցները գրեթե ամեն օր որոնողական աշխատանքներ են իրականացրել 2023 թվականի դեկտեմբերի 7-ից որպես անհայտ որոնվող Կոտայքի մարզի բնակիչ 60-ամյա տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ։