Այսօր՝ մարտի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: 12:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Վաղարշապատ» քաղաքում՝ «Վան» ռեստորանային համալիրի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Էջմիածնի թիվ 29 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: