«Արծվի թևեր»-ի հարևանությամբ կատարված սպանության գործով կալանավորվել է 24-ամյա բնակիչ

article-image

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ Արագածոտնի մարզի 42–ամյա բնակչի սպանության մի շարք հանգամանքներ։ 2024թ․ մարտի 10-ին՝ ժամը 16։20-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ ՀՀ Արագածոտնի մարզի «Արծվի թևեր» հանգստյան գոտու հարևանությամբ գտնվող տարածքից դանակահարության հետևանքով մահացած վիճակում «Աշտարակ» բժշկական կենտրոն է տեղափոխվել նույն մարզի բնակիչը՝ ծնված 1981թ․։ Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում նշված հանցանքը կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով նույն օրը ձերբակալվել է Օշական բնակավայրի 24–ամյա բնակիչը, ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին և տվել խոստովանական ցուցմունք։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն