ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայտնի ասուլիսով Փաշինյանը բացեց հայտնի 4 գյուղերի հանձնման թեման, իսկ դրանից անմիջապես հետո, ողջ իշխանական քարոզչությունն իր դեմքերով, մեդիայով, տելեգրամյան ալիքներով մի բան են ասում` հանձնման ենթակա 4 գյուղերը Տավուշի մարզի վարչական մասում չեն, պետք է հանձնել: Այսինքն` Արծվաշենը, նույն Տավուշի մարզի մի շարք հատվածներ, Գեղարքունիքի, Վայոց ձերի և Սյունիքի մի շարք տեղամասեր օկուպացված Ադրբեջանն իր ագրեսիան որպես պատմական արդարության իրականացում է ձևակերպում, սրանք միակողմանի գյուղեր են հանձնում: