Կալանքի տակ գտնվող Վահան Քերոբյանի դեմ դատարան հայցեր են ներկայացվում. «Ժողովուրդ»

article-image

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Մինչ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը կալանքի տակ է, նրա դեմ դատարան հայցեր են ներկայացվում։ Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մարտի 11-ին ՀՀ վարչական դատարան ընդդեմ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի հայց է ներկայացրել Լիլիթ Հակոբյանը եւ պահանջել 08.02.2024թ. թիվ 244-Կ հրամանն անվավեր ճանաչել: Հիշեցնենք, որ էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Վահան Քերոբյանին «Սիներջիի» վերաբերյալ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել, եւ նա գտնվում է տնային կալանքի տակ: Նա տնային կալանքի տակ է գտնվում փետրվարի 16-ից, ու ստացվում է՝ մինչ այդ՝ փետրվարի 8-ին, կայացրել է մեկ որոշում, որի դեմ էլ բողոք է ներկայացրել քաղաքացին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն