ԱՄՆ նախագահ Թեոդոր Ռուզվելտը 1918թ. մայիսի 11-ին, ֆիլանտրոպիստ և գործարար Կլեվելանդ Հոդլի Դոջին ուղղված նամակում գրել է «...Հայկական եղեռնը պատերազմի ամենամեծ ոճիրն էր, և Թուրքիայի դեմ գործելու ձախողումը նրա մեղքերին թողություն տալն է: Ձախողում, որ հիմնովին առնչվել է թուրքական սարսափների հետ, նշանակում է, որ ապագայում աշխարհի խաղաղության երաշխավորման բոլոր խոսակցությունները չար հիմարություններ են»: