Հատված՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի քարոզից․ «Արդարության ու ճշմարտության համոզմունքն ունեցող մարդիկ երբեք ու երբեք չեն պարտվելու, երբեք չեն պարտվելու, երբեք, անկարելի է դա՝ պարտվել։ Որովհետև այն բխում է Աստծուց, որը հավիտենական է ու երբեք պարտություն չի տեսել։ Եվ մեր պատկանելությունը Իրենն է, մեր պատկանելությունը ուրիշ տեղ չի։ Եվ մեր գոյության իրավունքն էլ մերն է և պատկանում է դարձյալ Աստծուն։