«Քաղաքականությունն ունի դաժան օրենքներ։ Դրանցից մեկն ասում է՝ հաղթում է ուժեղը, եւ ոչ թե արդարը։ Թույլը իրավունք չունի ամենեւին։ Պարտվա՞ծ ես, ուրեմն կամ պիտի ընդունես պարտվածի ճակատագիրը, կամ ամեն ինչ անես պարտության էջը փակելու ու դեպի հաղթանակ գնալու համար։ Ի՞նչ է տեղի ունենում Հայաստանում։ Պարտության սիմվոլ Փաշինյանը պարտությունը որպես հաղթանակ է ներկայացնում (խաղաղության օրակարգի սոուսի ներքո)՝ համակերպվելով պարտության հետ, իսկ մնացածը, մի քանի բացառությամբ, էնպես են խոսում, կարծես թե ոչ թե թուրքն է Տավուշի մատույցներում ու Սյունիքում, այլ մենք ենք հասնում Գանձակ ու Բաքու։