«ԼՈՒՅՍ» հիմնադրամը ներկայացնում է «Տնտեսական ազատության ինդեքս - 2024» զեկույցի ուսումնասիրությամբ արձանագրած կարևոր դրույթները։ Նշենք, որ «Տնտեսական ազատության ինդեքս» ամենամյա զեկույցների շարքը հրապարակվում է 1995թ.-ից ի վեր։ Տարեկան զեկույցում տվյալ տարվա համար գնահատվում է տարբեր երկրների տնտեսական ազատությունը՝ միաժամանակ հնարավորություն ընձեռելով կատարելու միջժամանակային և միջերկրային համեմատություններ: Այսպես՝ Հայաստանի 2024թ. տնտեսական ազատության ինդեքսը դարձյալ նվազել է և կազմել 64.9 միավոր, որը նախորդ տարվա ցուցանիշից պակաս է 0.2 միավորով։ Համաշխարհային վարկանիշային աղյուսակում Հայաստանը զբաղեցնում է 47-րդ հորիզոնականը, իսկ եվրոպական տարածաշրջանում 26-րդն է։ Հայաստանի 2024թ. ՏԱԻ-ն (տնտեսական ազատության ինդեքսը) 2001թ.-ից ի վեր նվազագույնն է։