«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած պաշտոնական տվյալների՝ ՀՀ պետական բյուջեի հիմնական ցուցանիշները 2024 թվականի հունվարին ունեցել են հետեւյալ տեսքը՝ պակասուրդ՝ 68 մլդ դրամ, ծախսեր՝ 116 մլդ դրամ, եկամուտներ՝ 184 մլդ դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ եկամուտները եւ պակասուրդը նվազել են, սակայն բարձրացել է ՀՀ պետական բյուջեի հաշվին ծախսերին հատկացվող ֆինանսական միջոցների սանդղակը գրեթե 23 միլիարդով։