Եվրահանձնաժողովը մտադիր է մարտի 21-22-ին կայանալիք ԵՄ գագաթնաժողովից առաջ նոր առաջարկ ներկայացնել՝ Ռուսաստանի Դաշնության սուվերեն ակտիվներից եկամուտներն Ուկրաինայի շահերից ելնելով օգտագործելու վերաբերյալ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է ԵՀ փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը ԵՄ երկրների էկոնոմիկայի և ֆինանսների նախարարների խորհրդի նիստից հետո։