Պարզվել են Սուրենավանի 7-ամյա երեխայի մահվան պատճառները․ ՔԿ

article-image

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում պարզվել են Սուրենավան բնակավայրի 7–ամյա բնակչի մահվան ամբողջական հանգամանքները: Ավելի վաղ տեղեկացվել է, 2023թ․ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 09:23-ին, Արարատի մարզի Սուրենավան բնակավայրի ակումբի տարածքում հայտնաբերվել է 7–ամյա երեխայի դի: Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարված նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նշված օրը` ժամը 08:30-ի սահմաններում, Սուրենավան բնակավայրի միջնակարգ դպրոց գնալու ճանապարհին՝ «Մշակույթի տան» դիմաց, 7–ամյա տղայի և ընկերների հետևից եկել են 5 թափառող շներ: Երեխաները, վախենալով շների հարձակմանը ենթարկվելուց, շների հետապնդումից խուսափելու նպատակով, վազքով փորձել են անցնել մշակույթի տան դիմացի հատվածով, որի ընթացքում 7–ամյա տղայի ոտքը անզգուշաբար սայթաքել է սալիկապատ հատակին, և երեխան, բերանքսիվայր ընկնելով գետնին, գլուխը հարվածել է ճանապարհի եզրաքարին ու մահացել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն