Մարտի 12-ին, ժամը 13։36-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկեվազ գյուղի Արագածի փողոցի թիվ 11 հասցեում գտնվող գործարանի տանիքից ծուխ է նկատվում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբն ու հրշեջ- փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: