Նոր մանրամասներ են հայտնի դարձել Երեւանում այսօր՝ մարտի 12-ին, տեղի ունեցած դանակահարության դեպքից: Այսօր ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում և ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մամիկոնյանց փողոցում գործող Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել և կա դանակահարված երեխա, հաղորդում է Shamshyan.com-ը: