Վանաձորի բնակիչը պարբերաբար ֆիզիկական և հոգեկան բռնության է ենթարկել 63-ամյա մորը. նախաքննությունն ավարտվել է

article-image

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վանաձոր քաղաքի բնակչի կողմից 63-ամյա մորը պարբերաբար ֆիզիկական և հոգեկան բռնության ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ 2023թ. մարտի 8-ին Վանաձոր քաղաքի բնակչուհին ոստիկանություն է ներկայացրել տարբեր ավտոմեքենաների կողային հայելիներ և հայտնել, որ դրանք գողացել է իր որդին: Օրեր անց նույն կինը ցուցմունք է տվել այն մասին, որ իր՝ հիշյալ հաղորդման պատճառով որդին հարձակվել է իր վրա ու հարվածներ հասցրել իրեն: Ինչպես տեղեկանում է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, ստացված հաղորդումների հիման վրա նախաձեռնվել է մեկ քրեական վարույթ, սակայն հետագայում որոշում է կայացվել բռնություն գործադրելու վերաբերյալ մասը նշված վարույթից անջատելու և առանձին քննելու մասին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն