ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի/դեմարկացիայի գործընթացը տեղից չի պոկվի ու այս առումով որևէ լավատեսական սպասում չի լինելու, որովհետև Ադրբեջանի նպատակը ոչ թե միջազգային սկզբունքներին և նախադեպերին համահունչ գործընթացի մեջ մտնելն է, այլ պարզապես Հայաստանից նոր տարածքներ խլելը: Հիմա հանրային դիսկուրսը երևացող և մեծամասամբ չերևացող մակարդակում հետևյալն է` շարունակել զիջել հանուն խաղաղության խոստման, թե՞ պայքարել ու հաղթել: Ովքեր դեռ հավատում են, որ տարածքներ ու ազդեցություն զիջելով Հայաստանին կհաջողվի խաղաղության հասնել, նրանց թիվը էականորեն նվազել է հենց միայն այն պատճառով, որ կա´մ իշխանությանն այլևս չեն հավատում, կա´մ աչքների առաջ վերջին 5-6 տարիների ցավալի փորձն է, երբ ՀՀ իշխանությունն անընդհատ զիջում է, իսկ Ադրբեջանն անընդհատ պահանջում: