Ուրիշ ինչ-որ բան էիք սպասո՞ւմ. այդ ուղտը բոլորի դռանն էլ չոքելու է. «Փաստ»

article-image

«Փաստ» օրաթերթը գրում է. Երեկվա լրահոսը կոնսերվատորիական ցնցումների մեջ էր՝ «Երևանի պետական կոնսերվատորիան փակում են...» ահազանգով, մեկնաբանություններով, «ջղայն» սմայլիկներով: Անգամ կոնսերվատորիայի ղեկավարությունը ստիպված եղավ արձագանքել, ինչով հաստատեց, որ խնդիր իսկապես կա, բայց միաժամանակ նշելով, թե «հարգալից պայքարի» կողմնակից են: Դե, գուցե հույս ունեն, որ եթե իրենց սիրելի «մեծարգո վարչապետին» բան չասեն, միգուցե իրենց ձեռք չեն տա: Ըստ ամենայնի, խոսքը բուհերի խոշորացման ծրագրի՝ փաշինյանական իշխանության հերթական «հանճարեղ» մտահղացման մասին է: Այսպես կոչված՝ «ակադեմիական քաղաքի» մասին (ճիշտ կլիներ դրա անունը «համակենտրոնացման ճամբար» դնել), որտեղ միավորվելու են նաև «արվեստի-մշակույթի» գծով բուհերը՝ Գեղարվեստի ակադեմիան, Թատերականը, Կինոյի ինստիտուտը, Կոնսերվատորիան (իսկ ընդհանուր առմամբ, բոլորը): Դա համարժեք կլինի բոլոր այդ բուհերի փակմանը, կարծում ենք: Բայց սա ավելի գլոբալ քննարկման խնդիր է: Այլ խնդիր է նաև ԿԳՄՍՆ «պարզաբանումը»՝ աշխատանքային խմբերի ու կլաստերների մասով, որն ավելի շատ հաստատում էր, քան հերքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն