Շուտով 9 ամիսը կլրանա ինչ Արմեն Աշոտյանը բանտում է: Ամեն անգամ Արմենին այցելելիս մտածում եմ` լավ, դեռ ինչքան մեր ընկերոջը պետք է հանդիպենք բանտային պայմաններում: Որքան էլ Արմենը գիտակցված է գնացել այդ քայլին, մեկ է` սա մեր իրականության ամենաողբերգական դրվագներից է: Դավաճանները դրսում են, իսկ Արմենի նման արժանապատիվ մարդիկ` բանտում: Այսօր նաև Նարեկ Մալյանին տեսակցեցի: Մի 10 օրից էլ նրա կալանավորման 6 ամիսը կլրանա: Ի դեպ, նույն հոդվածքով այս ընթացքում 4 մարդ է անցել, որից մեկը` Արմեն Գրիգորյանը դատարանի դահլիճում մահացել է: