ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ մարտի 1-ի ժամը 12.30-ի սահմաններում Աբովյան քաղաքի Սարալանջի փողոցում Գյումրի քաղաքի բնակիչ 51-ամյա մի տղամարդ, դանակով կյանքին և առողջությանը վնաս պատճառելու սպառնալիքով, Աբովյան քաղաքի բնակիչ 49-ամյա մի կնոջից փող է հափշտակել: Ոստիկանությունից հայտնում են, որ մարտի 9-ին վերոհիշյալ կինը հրավիրվել է բաժին և տվել հաղորդում՝ հայտնելով, որ առողջական խնդիրների պատճառով նախկինում ոստիկանություն չի դիմել: