ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթով պարզվել են մեկ տասնյակից ավելի անձանց կողմից Աբովյան համայնքի բնակչի նկատմամբ զենքի գործադրմամբ խուլիգանություն և ֆիզիկական ներգործություն կատարելու դեպքի էական հանգամանքներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեից։ 2024 թվականի մարտի 7-ին՝ Ժամը 19:03-ին, անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել՝ Աբովյան համայնքի Սահմանդրության հրապարակում գտնվող հացատան մոտ տեղի ունեցող քաշքշուկի ընթացքում հնչած կրակոցների վերաբերյալ: