Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակը հայտարարել է, որ սահմանազատման գործընթացի շրջանակում կլուծվի «4 էքսկլավային գյուղերի ազատագրման» հարցը: Տեղեկությունը Sputnik Արմենիայի փոխանցմանբ հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Հաղորդագրության մեջ նշվում է Յուխար Ասքիփարի և Քյարքիի (Վերին Ոսկեպար և Տիգրանաշեն հայկական գյուղեր, որոնք բնակեցված են), ինչպես նաև Սոֆուլուի և Բարխուդարլիի (չբնակեցված) մասին: