Այօսր՝ մարտի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում 31-ամյա Տիգրան Ա.-ն իր վարած «Nissan March» մանկիշի ավտոմեքենայով Աշտարակի խճուղում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Լոռու մարզի բնակիչ 29-ամյա Արմեն Դ.-ին: Shamshyan-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և ժամանած բժիշկների հերթապահ խումբը վթարի ենթարկվածին տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն: