Ո՞րն էր ինքնագովերգման «շնորհավորական ուղերձի» հիմնական շեշտը. «Փաստ»

article-image

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը, չգիտես ինչու, կարծում է, թե ինքը «մեծ գործ» է անում, ավելին՝ «մեծ շնորհ», երբ առիթ-անառիթ հայտնվում է հեռուստաէկրաններին, լրահոսում և իր «հանճարեղ» մտորումներն ու անզուգական խոհերն է ներկայացնում: Նրան երևի ոչ ոք չի զեկուցում, որ իր պատկերն ու ձայնն արդեն տևական ժամանակ է, ինչ ամենից անցանկալին են հանրության համար: Սա՝ շատ մեղմ ասած: Կամ էլ, որն ավելի հավանական է, նա դրա մասին հրաշալի գիտի, բայց հատուկ է այդպես անում՝ մարդկանց հոգեբանորեն է՛լ ավելի բորբոքելու համար: Ահավասիկ, երեկ էլ Փաշինյանը որոշել էր շնորհավորել Հայաստանի կանանց, մայրերին, աղջիկներին: Ավելին, մի ամբողջ ուղերձ էր շարադրել Մարտի 8-ի առթիվ: Լավ, քանի դեռ վարչապետի պաշտոնում է, ի պաշտոնե նույնիսկ պարտավոր է շնորհավորել, ուղերձ հղել: Բայց այստեղ արդեն առաջ է գալիս գլխավոր հարցը՝ իսկ ո՞րն էր Փաշինյանի մարտիության «շնորհավորական ուղերձի» շեշտը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն