Ավարտվեց Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում անցկացված «Aeroflot Open 2024» շախմատի միջազգային մրցաշարը, հայտնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Հաղթող դարձավ իրանցի գրոսմայստեր Ամին Տաբատաբայը, ով 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր: Միակ պարտությունը նա կրել է հայ միջազգային վարպետ Արսեն Դավթյանից: Մրցաշարում մրցանակային էին 1-15-րդ տեղերը: