ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նիկոլը Հայաստանը դարձնում է ոչ թե Սիրիա, այլ ավելի վատ՝ Ուկրաինա։ Վերջին շրջանում բազմաթիվ գործիչներ մտահոգություն են հնչեցնում, որ թուրքական շահերի 5-րդ շարասյունը Հայաստանը փորձում է սարքել Սիրիա։ Երեւի նկատի ունեն պատերազմի թատերաբեմ դառնալու ռեալ հեռանկարը։ Ակնհայտ է, որ Փաշինյանի ռեժիմը Հայաստանը հստակ քայլերով տանում է դեպի նոր էսկալացիայի։