Որ գյուղերն է առաջնահերթ պահանջում Ադրբեջանը․ «Հրապարակ»

article-image

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Գրել էինք, որ անցած շաբաթ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ի հետ հանդիպման ընթացքում խոսել է Տավուշի այն չորս գյուղերի մասին, որոնք Ադրբեջանն առաջնահերթ պահանջում է հանձնել իրեն։ Այդ հարցով, ի դեպ, նաեւ Մյունխենում էր քննարկում եղել։ Փաշինյանը թիմակիցների հետ խոսելիս շեշտել է, որ դրանց մեջ Տիգրանաշենը չի մտնում, բոլորն էլ Տավուշի մարզում են։ Այսպիսով՝ հայտնի է, թե խոսքը որ չորս գյուղերի մասին է․ Բաղանիս-Այրում, Ներքին Ոսկեպար, Խեյրիմլի եւ Կըզըլ Հաջիլի: Հիշեցնենք, որ դեռեւս պատերազմից մեկ տարի անց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը բարձրաձայնեց, թե, իր տեղեկություններով, ադրբեջանցիներն արդեն չափագրումներ են անում նշված գյուղերում, իշխանությունը, բնականաբար, հերքեց, բայց կյանքը ցույց է տալիս, որ դրանք հեռու չէին իրականությունից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն