Մասիս քաղաքի 25-ամյա բնակիչը «Տելեգրամի» միջոցով զբաղվել է թմրանյութի ապօրինի իրացմամբ

article-image

Ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Մասիս քաղաքի բնակիչ 25-ամյա մի երիտասարդ, թաքստոցներում տեղադրելով թմրանյութի փաթեթներ, «Տելեգրամ» հավելվածի միջոցով զբաղվում է թմրանյութի ապօրինի իրացմամբ: Տեղեկությունը ստուգվեց, հաստատվեց, և փետրվարի 29-ին, երբ երիտասարդը Գյումրիում էր, իրականացվեց կոնկրետ գործողությունը: Ժամը 17.09-ին, ապօրինի թմրանյութ պահելու, իրացնելու հիմնավոր կասկածանքով, Գյումրի քաղաքի Լալայան փողոցում երիտասարդը ձերբակալվեց: Ոստիկանության Կումայրիի բաժին տեղափոխվեցին նաև «Մերսեդեսը», որում գտնվում էր երիտասարդը, ու Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի բնակիչ 74-ամյա վարորդը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն