ՌԴ-ից արագ երես թեքելու և Արևմուտքի հետ սիրախաղեր անելու Նիկոլի գլխավոր պատճառը Անկարայի ծրագիրն է. Զաքարյան

article-image

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի՞նչ ղալաթ է անում այդ գործում Նիկոլի կառավարությունը: Իլհամ Ալիևը 2024թ. փետրվարի 16-ին երդմնակալության արարողության ժամանակ հայտարարել է, որ Բաքվի համար կարևորագույն միջազգային կազմակերպություններից մեկը թյուրքական պետությունների կազմակերպությունն է (OTS) և թյուրքական աշխարհն անվանել է իր ընտանիքը։ Այնուհետև նա իր առաջին պետական ​​այցն է կատարել Թուրքիա: Վերլուծաբանները ենթադրում են, որ Անդրկովկասը շուտով կդառնա Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի և Արևմուտքի (ՆԱՏՕ) կոշտ դիմակայության (առճակատման) հարթակ։ Միևնույն ժամանակ, տարածաշրջանի ներուժի տեղափոխումը դեպի թյուրքական պետությունների կազմակերպություն շատ դժվար կլինի առանց հիմնական «արտաքին հեգեմոն» Թուրքիայի: Այդ անհրաժեշտ ներուժը կարող է ի հայտ գալ միայն հետխորհրդային թյուրքական պետությունների ռեսուրսների օգտագործման արդյունքում, և Ադրբեջանն այս հարցում անգնահատելի օգնություն կցուցաբերի իր ավագ եղբորը` Թուրքիային։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն