Մոլդովան դուրս կգա Եվրոպայում սովորական զինված ուժերի վերաբերյալ պայմանագրից. այս որոշումը հավանության է արժանացել երկրի կառավարության կողմից։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից: Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի գործողության կասեցումը պետք է հաստատվի խորհրդարանի կողմից և համաձայնեցվի նախագահի կողմից: Դրանից հետո Մոլդովայի արտգործնախարարությունը նման որոշման մասին կտեղեկացնի Նիդեռլանդներին, որին ի պահ է հանձնված պայմանագիրը։