«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսումը։ Երևան քաղաքում` Մարտի 6-ին կեսօրից հետո, 7-ին, 8-ի, 9-ի և 11-ի գիշերը, 10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, մարտի 7-ին հնարավոր է նաև ամպրոպ։ Մարտի 8-ի և 9-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև։ Մարտի 11-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 6-ի ցերեկը, 7-ին սպասվում է քամու ուժգնացում 13-16մ/վրկ արագությամբ։