Հայ-ռուսական հարաբերությունների սրման և ՀԱՊԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին վերջերս ուշագրավ հայտարարություն հնչեցրեց ԱԽ քարտուղարը, որը չնկատվեց կամ լայն քննարկումների առարկա չդարձավ: Վերջինս անդրադառնալով ՌԴ-ից սպառազինության մատակարարումների խնդիրներին նշեց, որ «ՌԴ-ից մեզ ասել են, որ ձեզ զենք չենք մատակարարում, որպեսզի ձեր դիրքորոշումը չկոշտանա»: Արմեն Գրիգորյանը հրաժարվել է ասել թե կոնկրետ ո՞ր ռուս պաշտոնյան է նման բան ասել, սակայն նրա հարցազրույցից 4-5 օր է անցել ու ՌԴ-ից պարզաբանում չի եղել: