ՊՊԾ-ն Արթուր Գասպարյանին ուզում է դիմավորել նոր գույքով. ծառայությունը 1,56 մլն դրամի գնում է արել. «Ժողովուրդ»

article-image

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությունը (ՊՊԾ) 2024 թվականի հունվար ամսին ձեռք է բերել 1 մլն 568 հազար դրամ արժողությամբ գրասենյակային աթոռ, փոքր բազմոցներ, ղեկավարի բազկաթոռ, լրագրասեղան եւ սեղաններ։ Ըստ պայմանագրերից մեկի՝ գնվել է 16 գրասենյակային աթոռ, որոնց մեկ հատը արժեցել է գրեթե 40 հազար դրամ. դրանց բնութագիրը հետեւյալն է. «Կարկասը՝ օվալաձեւ մետաղից՝ գալվանապատված նիկելով, արմնկակալները՝ մետաղական՝ երեսպատված բնական փայտով: Նստատեղը եւ թիկնակը մեկ ընդհանուր՝ 1,2սմ հաստությամբ նրբատախտակից՝ երեսպատված բարձրորակ, 3սմ հաստությամբ սպունգով, պաստառապատված բարձրորակ շագանակագույն էկո կաշվով: Կարկասի խողովակները՝ միմյանց միացված զոդման եղանակով, իսկ բաց մասերը՝ փակված պլաստիկ կափարիչներով»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն