Aravot.am կայքի խմբագիր Աննա Իսրայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Շուրջ 30 տարի է՝ լրագրությամբ եմ զբաղվում, ու չեմ հիշում, թե հավատարմագրում պահանջեին Եռաբլուրի համար։ Եվ եթե հիմա կանոնները փոխվել են՝ ԶԼՄ–ները պետք է նախապես տեղեկացվեին հավատարմագրման մասին։ Էս ինչ նոր բաներ են հորինել՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար»։